14/04/2022 09:42
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ուղղորդում են Սամվել Բաբայանն ու Արծրունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ձևավորված քննիչ հանձնաժողովն անգործության է մատնված, և անդրանիկ նիստից հետո այլևս նիստեր չեն հրավիրվում, իշխանականներն արդարանում են, թե աշխատակարգային նիստեր են անում, քննարկում են տեխնիկական հարցեր, աշխատակարգն են որոշում՝ ում սկզբում հրավիրել, սկսել վերևի՞ց, թե՞ ներքևից: Սակայն դա չի խանգարում, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրումեջ խորհրդարանի իր աշխատասենյակում հյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020-ին Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին և երկարատև քննարկումներ ունենա վերջինիս, ինչպես նաև որպես հանձնաժողովի փորձագետ ներգրավված, 44 օր հայ հասարակությանը մոլորեցրած Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ու Արծրունն են ուղղորդում Քոչարյանին՝ որտեղից սկսել աշխատանքները, որ մարմնին և ինչ հարցումներ անել, նյութեր պահանջել, որոնք կաշխատեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ»։