14/04/2022 10:48
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Ապրիլի 14-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2130 թեստավորում, առողջացել՝ 6 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 721 դեպք, որոնցից 410 393-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3 007 841 թեստավորում։