14/04/2022 11:37
Փաշինյան Նիկոլ, քեզ ներում չկա, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է․ զոհվածի հայր
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն Իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած այն մտքին, թե կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։
«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով ես ...., քեզ ներում չկա, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:
Հ.Գ. Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանո՞ւմ ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է», - գրել է Ալբերտ Հոփվհաննիսյանի հայրը։