14/04/2022 16:09
Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ. Զախարովա
Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս այցը նախապես համաձայնեցված չէր խաղաղապահների հրամանատարության հետ», - ասել է Զախարովան։
«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ հաշվի առնելով միջադեպերը, որոնք տեղի են ունեցել ինչպես խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, երկու կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ, ըստ ՌԴ-ն պարզաբանման, չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: