14/04/2022 21:14
Կիևին անհրաժեշտ է ամսական 7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ նպաստներն ու աշխատավարձերը վճարելու համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Կիևում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ Կիևին ամսական անհրաժեշտ է 7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը վճարելու համար, հայտնում է «Բլումբերգ»-ը։
Ըստ գործակալության՝ Զելենսկին ասել է նաև, որ Ուկրիանան հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների է բախվում։ Եվրահանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ Եվրամիությունը սահմանի հատման արագացված ընթացակարգեր կկիրառի՝ այդ հարցում Կիևին օգնելու համար։