14/04/2022 12:55
2020-ին ունեցանք անհաջողություն, բայց պետք չէ ողբերգություն սարքել․ Հովիկ Աղազարյան
2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն։
«Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը, փաստորեն, ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրա արդարացի ու արագ լուծման հասցնենք», - ասաց Աղազարյանը։