14/04/2022 20:14
Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ)
«Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ այս մարդը բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը»,- Արցախի խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարեց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը շեշտեց՝ հայրենիք հանձնելով, հային զոհելով՝ խնդիրները չեն լուծում ու խաղաղություն չեն հաստատում։
«1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում՝ զենքը ձեռքներիս պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել՝ անկախ ամեն ինչից։
Եվ՝ ի պատասխան բոլոր նրանց, ով հավատում և պնդում է, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։