14/04/2022 19:37
Փաշինյանն ու ֆրանսիացի համանախագահն անդրադարձել են խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։
Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը: