14/04/2022 09:48
«Ժողովուրդ». Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ:
Թերթի տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն: Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի և թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»:
Թերթի հավաստի տեղեկություններով` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի և թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը։