14/04/2022 20:45
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը կշարունակի աշխատել որպես Լավրովի հատուկ ներկայացուցիչ՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։
Այս առումով Մոսկվան հույս ունի, որ Բաքուն ու Երևանը կաջակցեն նրա աշխատանքին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը», - ասել է Զախարովան։