15/04/2022 10:08
Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով. Վահան Քերոբյան
Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով, РБК-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա: Որքան գիտեմ, վերջին մի քանի վճարումը ռուբլով է եղել, բայց համապատասխան փոխարժեքով», - ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։
«Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը արդեն մի քանի տարի է` թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է: