15/04/2022 16:28
Հայաստանում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով
Կառավարության որոշմամբ «ԱՎՏՈԴՐԱՅՎ» ՍՊԸ-ն Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում հասարակական տրանսպորտի արդիականացման համար էլեկտրական սքութերների ծրագրի իրականացման համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 407 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սքութերների և դրանց պահեստամասերի ձեռքբերման համար։
Կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։