15/04/2022 11:03
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Ապրիլի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 3171 թեստավորում, առողջացել՝ 27 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 729 դեպք, որոնցից 410 420-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3 011 012 թեստավորում։