15/04/2022 19:15
Հայկական ոլորտային ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած «ExpoElectronica» ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին
«Armenia» միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-ից 14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած «ExpoElectronica» էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին:
Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով:
Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ «ExpoElectronica» ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ: