15/04/2022 13:19
Որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը մատուցում է ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն:
Երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: