15/04/2022 23:27
Ռուսական խաղաղապահ զորակազմի ձեռնարկած բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր
Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։