15/04/2022 16:52
Ռուսաստանից հացահատիկի արտահանման մաքսատուրքերը բարձրացել են
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերի բարձրացման մասին։
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը ապրիլի 20-ից 26-ը կբարձրանա՝ մեկ տոննայի դիմաց հասնելով մինչև 110,7 դոլարի։ Մեկ շաբաթ առաջ մեկ տոննայի դիմաց գործում էր 101,4 դոլար դրույքաչափը։
Գարու արտահանման մաքսատուրքը, մեկ ամիս առաջ գործող 75,4 դոլարի փոխարեն, մեկ տոննայի համար դառնում է 76 դոլար, եգիպտացորենինը՝ մեկ շաբաթ առաջ գործող 65,8 դոլարի փոխարեն՝ 66,1 դոլար։