15/04/2022 12:20
Այն պաշտոնյաները, որոնք սեփական քաղաքական շահերի համար տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` Կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող, ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության», - գրել է նա: