16/04/2022 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Ապրիլի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք: Կատարվել է 2631 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 747 դեպք, որոնցից 410 434-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2011 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է. նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Ընդհանուր կատարվել է 3 013 643 թեստավորում։