Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով․ Արցախի թեմակալ առաջնորդ

16/04/2022 19:30

Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով․ Արցախի թեմակալ առաջնորդ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը՝ Հարության տոնին․

♰ «Ինչու՞ եք ողջին մեռածների մեջ փնտրում՝ այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ 24։5-6) ♰

Հրեշտակի արտասովոր և նախադեպը չունեցող այս հայտարարությունը դուրս է գալիս Փրկչի գերեզմանի անձուկ քարայրից և աներևակայելի զորությամբ տարածվում ամբողջ աշխարհով մեկ՝ դարերի ու հազարամյակների միջով։

Յուղաբեր կանանց տրված Հրեշտակի այս ավետիսով ուրախացած, բոլորով այսօր մեկտեղվել ենք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Հարության նախատոնակին, որ ավելի հայտնի է Ճրագալույց գեղեցիկ անունով։ Պահոց շրջանում կամավոր կերպով հանձն առած զրկանքներից և ապաշխարության ընթացքից հետո եկել և հասել ենք այն բաղձալի հանգրվանին, որ նախապես փափագում էինք բոլորով սրտիվ և բովանդակ մտավ։

Ինչպե՞ս են հիմա արձագանքում Հարության այդ լուրին մեր սրտերը։ Մենք հիմա խոսում ենք մահվան հանդեպ կյանքի տարած հաղթանակի մասին, իսկ երկու օր առաջ կանգնած էինք Խաչյալ Քրիստոսի առջև։ Քահանայապետները, զինվորները և ժողովուրդը Նրան հավասարապես մահվան դատապարտեցին, և Նա մեռավ։ Նրա կողից արյուն և ջուր հոսեց, հավատարիմ բարեկամները Նրան դրեցին սառը գերեզմանի մեջ, սակայն ոչ մի քար և կնիք արգելք չեղան Նրա կրկին գալստյանը, և Գողգոթայի արտասուքներին հետևեց հաղթության ուրախությունը, որովհետև «Արդարև յարեավ Տերը» (Ղուկ 24։34)

Հարության իրողության մեջ է թաքնված այն զորությունը, որը քրիստոնեությունը դարձրեց կենսունակ և ամբողջ աշխարհը ընդգրկելու կարողությամբ օժտված ճշմարտության ճանապարհ։

Եթե առաջին քրիստոնյաները հաստատապես հավատացած չլինեին Քրիստոսի Հարությանը, նրանք վաղուց կորած կլինեին, բայց հավատն առ Կենդանին մինչև այսօր նրանց կենադանի է պահել։ Այդ համոզման զորությամբ նրանք կարողացան ամբողջ մի հեթանոսական աշխարհ գլխիվայր շուռ տալ։ Ոչ միայն Քրիստոսի վարդապետությունը, այլ նաև Նրա՝ մահը և գերեզմանը խորտակելու զորությամբ լի էությունն էր, որ ձկնորս ու արհեստավոր աշակերտներին դարձրեց մինչև մահ հավատարիմ և սիրող Առաքյալներ։

Մեր ժողովուրդը առաջիններից մեկը զգաց Հարության իրական լինելը և ընդառաջ գնաց դրան ազգովի ու իր հետագա պատմության ընթացքին ցույց տվեց, որ դարձել է Հարուցյալ ժողովուրդ։ Բայց ցավոք հաճախ հավատարիմ չեղավ Հարուցյալի վարդապետությանը և երբ բազում կորուստներ ու զրկանքներ կրեց, այնժամ միայն հիշեց, որ իր մեջ թաքնված մի արտասովոր ուժ կա, ու նորից դիմեց այդ ուժին, ոտքի կանգնեց ու փրկվեց վերջնական կործանումից։ Մենք երբեմն ազգովի ենթարկվում ենք փորձությունների ու ցավի, ոչ թե նրա համար, որ հավատացինք Քրիստոսին և դա մեզ թուլացրեց, այլ որովհետև ճանաչեցինք Ճշմարտությունը, բայց հավատարիմ չգտնվեցինք դրան, չեղանք իսկապես քրիստոնյաներ, որովհետև մեր վրա գործեց ավետարանական այն ճշմարտությունը, թե․ «Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է»։ Եվ իսկապես, ի դեմս Քրիստոնեության, մենք ունենք հզոր մի զենք, որը եթե չենք օգտագործում, ոչ միայն մեզ չի օգնում, այլ դրանով դուռ ենք բացում մեզ վնասողների առաջ։

Մուտք գործելով քրիստոնեական մեծագույն տոնի՝ Հարության տոնախմբման մեջ, հարց է առաջանում․ ի՞նչ է պակասում այսօր մեզ․ մեզ պակասում է նորից ճշմարիտ և կենդանի Հարության հավատը։ Ի լուր բոլորի հայտարարելով Քրիստոսի Հրաշափառ Հարության մասին, էական ոչինչ էլ չենք փոխում։ Այս լուրը այսօր բազմաթիվ եկեղեցիների խորաններից լսվում է, բայց այն ինչ մի անգամ պատահել է, մեզ համար պետք է նորից կենդանի իրողություն դառնա։ Մեր հավատքի և հայրենիքի համար դժվարություններ կրելու և պայքարելու կամք է պետք, որպեսզի դրանից հետո Հարություն առնենք, որովհետև փառքի ճանապարհը անցնում է Խաչի ճանապարհով։

Հարության այս ուրախարար տոնին զուգահեռ բազում են ինչուները, որ ծնվում են մեր ժողովրդի ցավատանջ սրտերում, հայրենազուրկ մեր հայրենակիցների, որդեկորույս մայրերի, անհայտութան և գերության մատնված մեր զավակների հարազատների և մեզ բոլորիս մոտ․ Ի՞նչու եղան այս կորուստները, ի՞նչ օգուտ ունեցավ մեր այսքան ջերմեռանդ աղոթելը, ինչու՞ չարագործները հաղթեցին և ոտնակոխ արեցին ամեն մի սրբություն, Ինչու՞ էր Քրիստոս սովորեցնում և քարոզում մաքուր սիրտ և խիղճ ունենալ, եթե հիմա այդպիսնները բազում տառապանքների մեջ են։ Այո, այսպիսի արդար հարցադրումներ առաջանում են մեր մեջ հատկապես վերջին երկու տարիներին, և երբեմն լինում են այնպիսի պահեր, երբ մեր հավատը բոլորովին թուլանում է, և մեր սիրտը պատում է մի անտանելի ցավ և տխրություն։

Մենք պետք է մեզ վրա եկած նեղություններից իսպառ չկոտրվենք, սիրտ առնենք, հավատարիմ մնանք, հաստատ ու անսասան պահենք մեր հավատը մեր Ստեղծողի հանդեպ նաև մեր նեղության և թշվառության ժամերին, ինչպես որ հավատում էր Խաչի վրա տառապող Քրիստոս։ Աստված մեզ չի թողնի, եթե մենք Նրան չթողնենք, և եթե անգամ թվա թե ամեն ինչ կորցրել ենք, ապա պետք է հիշենք Հոբին, ով բացարձակապես կորցրեց ամեն ինչ՝ բացի Աստծու հանդեպ իր հավատարմությունը, ու երբեք չմեղադրեց Աստծուն իր կորուստների համար։ Արդյունքում ստացավ ավելին քան ուներ նախկինում։

Այսօր էլ մեր թշնամիները, չարի ձեռքին գործիք դարձած, խաչի վրա գամելով մեր ազգի ձեռքերն ու ոտքերը՝ Արցախ աշխարհը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը։ Բայց ինչպես չարի ծրագրերի մեջ չկար Հարության հրաշալի իրողությունը, նույնպես և մեր թշնամին չի տեսնում մեր ազգի ապրելու և հարություն առնելու ներուժը։ Իսկ այդ ներուժը արթնացնելու մի ճանապարհ կա․ Քրիստոսով վերամիավորում և նորոգում՝ որպես Երկնավոր Հոր որդեգիրներ։

Ուստի, անկեղծ սրտով բարիք գործելու և դրանով Աստծուն լիարժեք որդեգրման մեջ է մեր ազգի փրկության բանալին, որովհետև Աստված իր որդիներին է մշտապես ցույց տալիս ամեն ցավից ու տխրությունից այն կողմ գտնվող Հարության լույսը։

Ուստի Համազգային միասնության, տոկունության, Աստծուն և հայրենի պետականության հավատարիմ մնալու կոչով և Հարության հույսով կրկին ազդարարում ենք․

♰ Քրիստոս Հարեա՜վ ի մեռելոց, Ձեզ և մեզ մեծ ավետիս ♰

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը