16/04/2022 09:35
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը Բրյուսելում չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել, ըստ որոշ լուրերի՝ ծնվել է Բրյուսելում։ Մեր աղբյուրն ասում է, որ Արեւմուտքը հարմար պահն օգտագործում է Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին հարված հասցնելու, տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, և գործարք են առաջարկել՝ հրաժարվել Ռուսաստանից, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դրա դիմաց խոստացել են երաշխավորել արցախահայության անվտանգությունը, ՀՀ սահմանների անվտանգությամբ էլ կզբաղվի ՆԱՏՕ-ի զորքը։
Բրյուսելյան այցից 1 շաբաթ առաջ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը․ ԵՄ պաշտոնյաներին նա դիմավորել է՝ բացականչելով․ «Բարի գալուստ, Հարավային Կովկաս», ապա ողջ զրույցը վարել է «եկեք, մեզ փրկեք» մոտիվներով»: