16/04/2022 15:54
Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որ մենք դարձյալ պարտվենք․ քաղաքագետ
Արցախի խնդիրն ավելի լայն է, միայն հայ-ադրբեջանական հարց չէ, կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե հայ-ադրբեջանական հարթության մեջ այն քննարկենք, ապա այն լուծում չունի, չեն էլ թողնի։ Ուկրաինայի դեպքերը վկա։
2020-ին մենք պարտվել էինք մինչև պատերազմի սկսվելը՝ դիվանագիտության դաշտում, կամ դրա բացակայության պատճառով, կամ, ավելի ճիշտ, գործող վարչապետն ամեն ինչ, անգամ անհնարինն, արել է, որ պատերազմը սկսվի, և մենք էլ միայնակ մնանք մեր դեմ ձևավորված մեծ կոալիցիայի դեմ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դա հատուկ է արվել։
Ստեղծված իրավիճակից ելքեր որոնելն էլ աշխարհում ընթացող աշխարհակարգի տրանսֆորմացիաների կոնտեքստում է լինելու։ Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որ մենք դարձյալ պարտվենք»,- գրել է քաղաքագետը՝ ֆեյսբուքյան իր էջում։