16/04/2022 13:14
ՀՀ բանկերում եվրոյի գինը կտրուկ իջել է՝ հասնելով 495 դրամի
Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 466 դրամ է, վաճառքինը՝ 475 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 479 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 4.63 դրամ է, վաճառքինը՝ 6։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.71 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 495 դրամով, վաճառվում՝ 516 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 526 դրամ է։