17/04/2022 14:40
Եկե՛ք Ազատության հրապարակ, եկե՛ք համախմբվենք, պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու․ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է ուղղել (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ուղիղ եթերով կոչ է ուղղել քաղաքացիներին՝ համախմբվելու և միասին պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ ինքն Ազատության հրապարակում է, մնալու է այնտեղ՝ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ շփվելու, առկա լրջագույն խնդիրները նրանց հետ քննարկելու և պայքարի ուղին միասին գծագրելու համար։
«Եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուքում» ինչ-որ ստատուսներ գրելով՝ ոչ մի բանի չենք հասնելու։ Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, այս իշխանւթյունների կողմից ժողովրդին հրամցվող տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են Արցախը ամբողջությամբ հանձնել թշնամուն և արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ գործ ունենք Հայաստանի անվտանգության հետ։
Խնդրում եմ՝ եկեք Ազատության հրապարակ, եկեք համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու», - ասել է Արթուր Վանեցյանը։