17/04/2022 15:05
Մենք տուն չենք գնալու, արի Ազատության հրապարակ
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Մենք տուն չենք գնալու: Արի Ազատության հրապարակ»։
Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ուղիղ եթերով կոչ է ուղղել քաղաքացիներին՝ համախմբվելու և միասին պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ ինքն Ազատության հրապարակում է, մնալու է այնտեղ՝ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ շփվելու, առկա լրջագույն խնդիրները նրանց հետ քննարկելու և պայքարի ուղին միասին գծագրելու համար։
Խնդրում եմ՝ եկեք Ազատության հրապարակ, եկեք համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու», - ասել է Արթուր Վանեցյանը։