Մեքենաների ապահովագրությունն ազատում է մեծ ծախսերից, կանխում վեճերն ու դատական քաշքշուկները

18/04/2022 16:30

Մեքենաների ապահովագրությունն ազատում է մեծ ծախսերից, կանխում վեճերն ու դատական քաշքշուկները


«Նաիրի Ինշուրանս»-ն ինչպես այլ ապահովագրատեսակների՝ առողջության, ճամփորդական, գույքի, ֆինանսական, մեքենաների պարտադիր ու նաև կամավոր ապահովագրության դեպքում ևս առաքելություն է համարում ապահովագրության մշակույթի հանդեպ վստահության, համակրանքի ձևավորումը։

«Պատահարներից, վթարներից հետո է, որ մարդիկ սկսում են համակրել ապահովագրող ընկերություններին, բայց տարեկան վճարում անելիս հոգու խորքում անպայման դժգոհում են։ «Նաիրի»-ն իր առջև խնդիր է դրել մատուցած ծառայությունների որակով հաճախորդների համակրանքին արժանանալ անկախ վթարներից, - Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանը։

Ընկերությունը ԱՊՊԱ-ի հետ մեկտեղ առաջարկում է կամավոր ապահովագրատեսակներ։ Ապահովագրության մասին օրենքով գույքային վնասների փոխհատուցման առավելագույն գումար սահմանված է 1 800 000 դրամ, անձնական վնասների դեպքում՝ 3 300 000 դրամ։

«Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է ԱՊԿԱ ծառայությունը (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն)։

«Եթե վթարի մեղավորն եք, և պատճառված վնասն ավելին է, քան փոխհատուցվում է ԱՊՊԱ պայմանագրով, օգնության է հասնում ԱՊԿԱ-ն. այսինքն ոչ թե սեփական միջոցներից է մեղավոր կողմը ստիպված լինում վճարել, այլ դարձյալ վճարում է ապահովագրական ընկերությունը։ Տարեկան 5000 դրամ վճարելով՝ հաճախորդը ձեռք է բերում լրացուցիչ մեկ միլիոն դրամի փաթեթ», - ասում է Ստեփան Մինասյանը։

«Նաիրի ինշուրանս»-ը նույն փիլիսոփայությամբ առաջարկում է Just Casco ծառայությունը՝ տուժող վարորդների համար։

«Երբ դուք չեք պատահարի մեղավորը, բայց վնասը գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը, Just Casco-ն օգնում է հատուցել հավելյալ ծախսերը։ Օրինակ՝ եթե վնասը կազմել է 2 800 000 դրամ, ԱՊՊԱ պայմանագրով վնասի առավելագույն փոխհատուցման չափը 1 800 000 դրամ է, ԱՊԿԱ-ն առաջարկում է ևս մեկ միլիոն դրամի փոխհատուցում»։

Ընկերությունն առաջարկում է նաև CASCO UNIVERSAL ծառայությունը, որ փոխհատուցում է՝

  • Վթար (ՃՏՊ),
  • Բնական աղետներ,
  • Հրդեհ, պայթյուն, որն առաջացել է ՃՏՊ հետևանքով,
  • Կենդանիների կողմից հասցված վնաս,
  • Թռչող սարքավորումների կամ այլ առարկաների, այդ թվում` ծառերի, քարերի, բեկորների, ձյան կամ սառույցի վայր ընկնելու հետևանքով հասցված վնաս,
  • Ավտոտրանսպորտային միջոցի՝ ջուրն ընկնելու հետևանքով հասցված վնաս,
  • Երրորդ անձանց գործողություններ,
  • Ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն

«ԿԱՍԿՈ»-ի բարձր ապահովագրավճարը պայմանավորված է պատասխանատվության չափով. ապահովագրող ընկերության պատասխանատվությունը մեքենայի ողջ արժեքն է՝ մի դեպքում կարող է լինել 10 000 դոլար, մեկ այլ դեպքում՝ օրինակ 250 000 դոլար, ասում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանը։

Օրինակ՝ 15000 դոլար արժողության մեքենայի դեպքում վարորդը վճարում է տարեկան 350 դոլար ապահովագրավճար՝ խուսափելով մի քանի անգամ ավել արժեցող հնարավոր ծախսերից։ Շատերը գիտեն, որ 10-15000 դոլար արժեցող մեքենայի միայն լուսարձակի գինն է 6-ից 700 դոլար։

«ԿԱՍԿՈ»-ն ապահովագրում է՝

  • Ֆիզիկական վնասից՝ վթար, բնական աղետներ, կենդանիների, թռչող սարքավորումների կամ այլ առարկաների կողմից հասցված վնասներ
  • Հրդեհ, պայթյուն, ինքնաբռնկում
  • Երրորդ անձանց գործողությունից
  • Ավտոմեքենայի կամ մասերի կողոպուտ, ավազակություն

«ԿԱՍԿՈ»-ն հատուցում է պատճառված վնասը՝ անկախ վարորդի մեղավորությունից։

Հայաստանյան սոցիալական իրավիճակով պայմանավորված շատ վարորդների համար «փրկություն» են դարձել գազաբալոնները, բայց շատ հաճախ գազաբալոնների օգտագործման կանոնները չպահպանելը պատահարների պատճառ է դառնում։ «Նաիրի ինշուրանս»-ն առաջարկում է «Ապահով մեքենա» ծառայությունը (ապահովագրություն գազաբալոնի պայթյունից)։

Ծառայությունը հասանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անկախ մակնիշից, թողարկման տարեթվից, փաթեթը տրվում է առանց նախնական զննության և գնահատման։ «Նաիրի Ինշուրանս»-ը միակն է, որ հատուցում է ոչ միայն գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը, այլև, առհասարակ, տարբեր վայրերում, իրավիճակներում գազաբալոնի հետևանքով առաջացած պայթյունը։

Ստեփան Մինասյանն ասում է՝ որպես կանոն ԱՊՊԱ պայմանագրերով հատուցվում են բոլոր տեսակի մարմնական վնասները՝ բացառությամբ մեղավոր վարորդի, այնինչ, ըստ վիճակագրության՝ վթարներում ամենախոցելին հենց մեղավոր վարորդներն են։ «Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է նաև «ԴՈՒ» փաթեթ՝ վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրության ծառայությունը։ «ԴՈՒ»-ն ապահովագրում է վարորդի նստատեղը՝ անկախ վարորդի ինքնությունից։

Հնարավոր է օգտվել ընկերության մի քանի ծառայությունից միաժամանակ. հաճախորդների գործը թեթևացնելու համար «Նաիրի Ինշուրանս»-ը մշակել է «Կոմբո» փաթեթային ապահովագրությունը, որ 20-25 տոկոսով ավելի մատչելի է, քան առանձին ծառայություններ գնելը։

Հաճախ տրվող հարցերից՝

Ապահովագրական ընկերությունը պետական մարմին չէ, վերահսկող գործառույթ չունի. այսինքն՝ եթե ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է, և նորը չի կնքվում, քաղաքացուն տուգանում է պետությունը, ոչ թե տվյալ ապահովագրական ընկերությունը։

Բոնուս-Մալուսը ապահովագրավճարների և հավելավճարների համակարգ է, սահմանվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա՝ Կենտրոնական բանկի չափանիշներով, ապահովագրական ընկերությունը ներգործություն չունի այդ հարցում։

«Ապրանք» ասելով մարդիկ հաճախ հասկանում են միայն տեսանելի, շոշափելի առարկա և այդ դեպքում է, որ հակված են վճարել։ Ապահովագրություն վաճառելը հեշտ չէ. որոշակի գումարով վաճառվում է А4 թուղթ՝ որոշակի խոստումներով։ Շուկայում տեղ ունի այն ընկերությունը, որ պատշաճ կատարում է բոլոր խոստումները։ «Նաիրի Ինշուրանս»-ի տեղը հայաստանյան շուկայում ցուցիչ է պարտավորությունների կատարման, հաճախորդների վստահության, ասում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանը։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին Այսօր, 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք Այսօր, 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար Այսօր, 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Այսօր, 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը Այսօր, 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել Այսօր, 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան Այսօր, 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը Այսօր, 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է Այսօր, 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում Այսօր, 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել Այսօր, 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները Այսօր, 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով Այսօր, 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Այսօր, 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել Այսօր, 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան Այսօր, 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ Այսօր, 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են Այսօր, 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև Այսօր, 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց Այսօր, 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Այսօր, 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան Այսօր, 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին Այսօր, 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է Այսօր, 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար Այսօր, 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք Այսօր, 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան Այսօր, 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով Այսօր, 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան Այսօր, 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան Այսօր, 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան Այսօր, 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ Այսօր, 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Այսօր, 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել Այսօր, 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար Այսօր, 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) Այսօր, 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին Այսօր, 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ)