18/04/2022 10:36
Նստացույցը նպատակ ունի, որպեսզի հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա. Արսեն Բաբայան
Նստացույցը նպատակ ունի, որպեսզի լայն հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Տեսնում ենք, որ հանրության մի զգալի մասը խորը չի վերլուծում իրավիճակը, և դա օբյեկտիվ է, ուստի անհրաժեշտություն ունենք քաղաքացիներին իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում», - ասաց Բաբայանը։
Նա նշեց, թե չի ուզում քննարկել նախկին բողոքի ակցիաներն արդյունք տվել են, թե ոչ։
«Վստահեցնում եմ, որ նախկինում կատարված բոլոր գործողությունները տվել են արդյունք, և այդ արդյունքների արձանագրումը մենք ունենալու ենք հենց այս գործողություններով, որ այս օրերին տեղի է ունենալու», - նշեց Արսեն Բաբայանը։