18/04/2022 14:22
Մարդկային լեքսիկոնում չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն երկրում գոյություն ունեցող իրավիճակը. Դավիթ Անանյան (Տեսանյութ)
Անակնկալ չի, որ ես այստեղ եմ, եկել եմ իմ ընկերներին բարևեմ, գնամ, Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Հարցին, թե Արթուր Վանեցյանն իր ընկե՞րն է, Անանյանը պատասխանեց.
«Իհարկե, իմ լավ ընկերն է, աշխատանքային։ Եթե աջակցության տարր չունենար իմ բարևելը, ես կարող էի հեռախոսով էլ զանգել, բարևել։ Ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, սա համարեք որպես իմ քաղաքացիական պարտք։ Եկա, ընկերներիս բարևեցի, հիմա գնում եմ աշխատանքի»։
ՊԵԿ նախկին նախագահն ասաց, թե մարդկային լեքսիկոնում երևի թե չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն այն իրավիճակը, ինչ գոյություն ունի երկրում։
«Իրավիճակը, մեղմ ասած, լավը չի», - ասաց նա։
Արձագանքելով իշխանափոխության վերաբերյալ հարցին՝ Անանյանն ասաց.
«Իշխանափոխությունը պետք է լիներ կամովին՝ նոյեմբերի 10-ի առավոտյան։ Սա իմ դիրքոշումն է, որից չեմ հրաժարվում մինչև հիմա էլ»։