18/04/2022 09:45
Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Նիկոլ Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հակադարձում է վարչապետին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:
Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:
Շարունակելի...», - ասված է Տոնոյանի հայտարարությունում: