18/04/2022 11:12
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Ապրիլի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 1679 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի, մահացել է 1 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է։
Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում։