18/04/2022 18:02
Ռուսաստանում տնտեսության վիճակը կայունանում է․ Պուտին
Ռուսաստանի տնտեսությունը կայունանում է, ռուբլու կուրսը վերադառնում է փետրվարի սկզբի մակարդակին, առևտրի ցանցերում ապրանքների պաշարները վերականգնվում են, դրանց նկատմամբ պահանջարկը կարգավորվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսությանը վերաբերող խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Ռուսաստանը դիմակայեց այս աննախադեպ ճնշմանը, իրավիճակը կայունանում է»,- ասել է նա։
Պուտինը նշել է նաև, որ կանխիկ արտարժույթը վերադառնում է բանկային համակարգ, իսկ քաղաքացիների ավանդների ծավալն աճում է։
«Ինչ վերաբերում է սպառողական շուկային, ապա մի շարք ապրանքատեսակների շուրջ ստեղծված կարճ աժիոտաժից հետո, ինչը միշտ է լինում նման իրավիճակներում, մանրածախ ապրանքների պահանջարկը վերադարձել է նորմայի սահմաններ, առևտրի ցանցերում ապրանքների պաշարները վերականգնվում են»,- հավելել է ՌԴ նախագահը
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ՌԴ իշխանությունները ճիշտ են վարվել՝ շուկան արհեստականորեն կարգավորելու փոխարեն՝ մասնավոր բիզնեսին ազատություն տալով ինքնուրույն կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն։