18/04/2022 21:48
Կրեմլը նպատակահարմար չի համարում հրապարակել գազի դիմաց ռուբլով վճարող երկրների ցանկը
Հարկ չկա հանրայնացնել, թե քանի երկիր է համաձայնել ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով կատարել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այդ տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ գազի դիմաց վճարումների հարցով զբաղվում են պետական պատասխանատու, ոլորտային գերատեսչությունները, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, «Գազպրոմը»։
«Արդեն ասվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրից հետո մատակարարվող գազի դիմաց նոր սխեմայով՝ ռուբլով վճարումները կսկսվեն մայիսից, ժամանակ դեռ կա»,- նշել է Պեսկովը։