18/04/2022 21:06
Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ․ Արթուր Վանեցյան
Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցի շրջանակում Արցախի հետագա ճակատագրի հետ կապված փաստաթուղթ դժվար թե ստորագրվի, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել, որովհետև մենք տեսել ենք, որ նրանք սովոր են կամ բանավոր պայմանավորվածություններով, կամ հանրությունից թաքուն ինչ-որ փաստաթղթեր ստորագրել և անակնկալի բերել, բայց, այնուամենայնիվ, չեմ սպասում, որ վաղը ՌԴ-ում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, որը վերաբերելու է Արցախի հետագա ճակատագրին։ Կարծում եմ՝ կստորագրվեն միջպետական պայմանագրեր», - ասաց նա ասուլիսի ժամանակ։