18/04/2022 20:16
Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, մարդկանց համոզելով, որ բերում են խաղաղություն, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ․ Վանեցյան
Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բերելու ակնկալիքով կամ մարդկանց համոզելով, որ բերում են խաղաղություն, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ, Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու։
«Բայց մենք չենք էլ կանգնելու, գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն։ Հավատացեք՝ կան շատ ճանապարհներ, և այդ ճանապարների մասին մենք գիտենք։ Ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ամենաշատը մենք ենք դեմ պատերազմին, ամենաքիչը մենք ենք ուզում, որ լինի պատերազմ», - ասաց նա։