18/04/2022 21:56
Վրաստանի ԱԺ նախագահը հայտնել է՝ ինչու են իրենք հրաժարվել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանում, որովհետև դրանք չեն կարող ազդել ռուսական տնտեսության վրա, հայտարարել է Վրաստանի ԱԺ նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Ուկրաինա կատարած այցի շրջանակում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ Վրաստանի ուղղակի պատժամիջոցներին, ապա դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ռուսական տնտեսության վրա»,- ասել է Պապուաշվիլին՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ չնայած դրան, Վրաստանի տարածքում անհնար կլինի շրջանցել Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները։
«Մենք մեր ուկրաինացի գործընկերներին հավաստիացրել ենք, որ Վրաստանի տարածքում Ռուսաստանի համար անհնարին կլինի շրջանցել իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։