18/04/2022 19:44
ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարություններն ու Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին․ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին», - ասված է թվիթերյան գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ նշված է, որ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը տարածաշրջանում է՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին։