19/04/2022 19:33
«Արցախը մի ժամանակում է ապրում, որտեղ մեծ և փոքր, տղա և աղջիկ պետք է պատրաստ լինեն երկրի պաշտպանությանը»․ Ստեփանակերտում մեկնարկել են «Արծվիկ» ռազմամարզական խաղերը
Այսօր տրվել է Արցախի նախազորակոչային պատրաստության բաժնի պլանով նախատեսված «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը, հայտնում է «Արցախպրես»-ը։ Հինգ մարզաձևերից մրցումներ են նախատեսված՝ շարային և ֆիզիկական պատրաստության, ինքնաձիգի քանդման-հավաքման մրցումներ, այլ միջոցառումներ, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանության նկատմամբ պատասխանատվության սերմանումն է։
«Նպատակն է առաջին հերթին սեր սերմանել աշակերտների մեջ հայրենիքի հանդեպ՝ պատանիներին պատրաստելով պաշտպանության: Արցախի Հանրապետությունը մի ժամանակ է ապրում, որտեղ մեծ և փոքր, տղա և աղջիկ պետք է պատրաստ լինեն երկրի պաշտպանությանը, և պատմությունը ցույց է տվել, որ զենքով միայն կարելի է տեսնել հայրենիքի փրկությունը»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը։
«Արծվիկ» ռազմամարզական խաղերը կտևեն մինչև ապրիլի 21-ը: