19/04/2022 19:55
Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ադրբեջանցիների կողմից հայ խաղաղ բնակիչների ուղղությամբ արկեր արձակելու դեպքով հարուցված քրեական գործը
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022 թվականի մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ Արցախի հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը, հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է։