19/04/2022 15:11
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ներկայացնում ենք խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը.
1 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 35 448 844 դրամ
2 «Գազպրոմ Արմենիա» - 20 082 842 դրամ
3 ՀՀ պաշտպանության նախարարություն - 8 631 908 դրամ
4 «Գրանդ Տոբակո» - 7 870 632 դրամ
5 «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» - 5 871 237դրամ
6 «Ֆլեշ» - 3 847 310 դրամ
7 «Թեղուտ» - 3 829 222 դրամ
8 «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 3 596 850դրամ
9 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - 3 487 812 դրամ
10 «Սոֆթ Կոնստրակտ» - 3 149 197 դրամ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։