19/04/2022 13:23
«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». ամփոփվել են մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարել էր մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:
Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:
Ապրիլի 12-ից 18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար: Համաձայն մրցութային պայմանների՝ այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն է ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի 7 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:
Ներկայացնում ենք առաջինը ճիշտ պատասխանած յոթնյակին՝
12.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Վեներա Պետրոսյան,
13.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Հասրաթյան,
14.04.2022 թ. - Երևանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Գասպարյան,
15.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյան,
16.04.2022 թ. - Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Առաքելյան,
17.04.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան,
18.04.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտուհի Անահիտ Գաբրիելյան:
Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով: