20/04/2022 18:10
Ի՞նչ է հոդատապը (պոդագրա) և որո՞նք են խնդրին հանգեցնող հիմնական պատճառները
Հոդատապը (պոդագրա) նյութափոխանակության հիվանդություն է, առաջացնում է բորբոքային պրոցես։ Հոդատապը արթրիտի տեսակ է, արտահայտվում է հոդերի ուժեղ ցավով, այտուցվածությամբ և կարմրությամբ՝ առավել հաճախ վերջույթների հատվածում: Հիմնական պատճառը օրգանիզմից միզաթթվի արտադրության և արտազատման խախտումն է, որը կապված է միզաթթու պարունակող սննդամթերքի չարաշահմամբ, կամ էլ այդ նյութն օրգանիզմից հեռացնելու գործընթացի խանգարմամբ:
Այս խնդիրն ունեցող մարդիկ պետք է հրաժարվեն վերամշակված մսամթերքից, ծովամթերքից, յուղոտ սննդից, ռաֆինացված շաքարավազից և ալկոհոլից: Կարելի է հաճախ օգտագործել թարմ մրգեր և բանջարեղեն, բուսական սնունդ: Անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկ, այդ թվում նաև դեղաբույսերով թեյ: Պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սակայն առողջարար մարմնամարզությունը պարտադիր է:
Ախտանիշները հստակորեն տարբերվում են. հաճախ հիվանդը գիշերն արթնանում է սուր, տանջող ցավից՝ սովորաբար մատը ոտքին միացնող հոդի մեջ: Վնասված հոդը կարմիր է և այտուցված։ Նրա զգայունությունն այնքան է բարձրանում, որ նույնիսկ ոտքի վրա թեթև ծածկոցն անտանելի է դառնում հիվանդի համար։
Եթե հիվանդը չգիտի, որ ունի միզաթթվի բարձր մակարդակ, նա կարող է սխալվել, որ իր բութ մատը վնասվել է և փնտրել ցավի որևէ այլ պատճառ: Ախտորոշումը պարզվում է արյան անալիզի և կլինիկական հետազոտությունից հետո։ Դա կարող է լինել նաև մարմնի այլ հատվածներում, բայց ամենից հաճախ ախտահարվում են ստորին վերջույթները։
Ժամանակին ախտորոշումը ճիշտ բուժման և բարդությունների կանխարգելման հիմքն է։ Դեղորայքային թերապիան իրականացվում է ռևմատոլոգի հսկողության ներքո և հանդիսանում է համալիր թերապևտիկ մոտեցման մաս: Սուր դրսևորման դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրա առաջացման առաջին մի քանի ժամերի ընթացքում՝ օպտիմալ էֆեկտի հասնելու համար։Սկսելուց հետո հիվանդությունը պետք է մշտապես մոնիտորինգի ենթարկվի՝ սննդակարգի, դեղորայքի, հիգիենայի միջոցների և համապատասխան շարժիչ ռեժիմի միջոցով:
Նախնական բուժումը տարբերվում է քրոնիկական թերապիայից, որի նպատակն է արյան մեջ բալանսավորել միզաթթվի մակարդակը: Հիվանդության ժամանակ առաջնայինը ցավի և բորբոքային համախտանիշի վերահսկումն է: Ինքնաբուժումը խորհուրդ չի տրվում՝ հատկապես տարեց հիվանդներին և ուղեկցող սուր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:
Պոդագրան կանխելու համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել քրքում, արքայախնձոր և կտավատի յուղ: Տնային պայմաններում խորհուրդ է տրվում խմել կիտրոնի հյութ և խնձորի քացախ։ Քրքումը հզոր հակաբորբոքային միջոց է, որը որոշակի դերակատարում ունի երիկամների պաշտպանության հարցում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։