20/04/2022 19:44
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում և կայցելի Բաքու․ Զախարովա
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Ադրբեջան։ Նա Հայաստանում արդեն անցկացրել է խորհրդակցություններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գլխավոր խնդիրներից է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին աջակցելը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքին, արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նաև առաջիկայում նրա այցը՝ Բաքու»,- ասել է Զախարովան։