20/04/2022 12:13
Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ. Արթուր Վանեցյան
Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել արդյունքի, տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», - ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։
«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ», - ասաց Արթուր Վանեցյանը։