21/04/2022 19:30
«Որդան կարմիր» հայկական բրենդը ներկայանում է նոր առաջարկներով ու գաղափարներով. Մանրամասնում է բրենդի հիմնադիրը
Նախորդ հոդվածում Aysor.am-ն անդրադարձել էր «Որդան կարմիր» շրթներկերի հայկական բրենդի ստեղծման պատմությանն ու գործունեությանը։
Այս անգամ մեզ հետ զրույցում բրենդի երիտասարդ հիմնադիր Սիլվա Մալխասյանը խոսեց հայկական շուկայում արդադրանքի առաջխաղացման և տարածման համար կատարվող քայլերի ու նոր գաղափարների մասին։
«Շուտով պլանավորում ենք խանութ-սրահի բացում փոքր կենտրոնում, որպեսզի ավելի հարմարավետ և հաճելի դարձնենք գնումները մեր հաճախորդների համար։ Խանութ-սրահի բացումն էլ ավելի կօգնի մոտ լինել հաճախորդներին, անմիջական շփումների արդյունքում հասկանալ նրանց ցանկություններն ու ճիշտ գնահատել արտադրանքի պահանջարկը», - ասաց Սիլվա Մալխասյանը։
Այն հարցին, թե ի՞նչ շահավետ առաջարկներով և գնացուցակով են ներկայանում հաճախորդներին, հիմնադիրը պատասխանեց, որ բավականին ճկուն է զեղչային համակարգը։
«Տոներից առաջ հաճախ ենք ունենում զեղչեր, ակցիաներ, հաճախորդների հետ կազմակերպվող վաճառքներ, որից ստացված գումարով որևիցէ փոքրիկ լավ գործ ենք կատարում։ Մեզ մոտ միշտ առկա է հետադարձ կապ հաճախորդների հետ. շատերը նույնիսկ ժամանակի ընթացքում ընկեր են դառնում։ Գնային քաղաքականությունն այնպիսին է, որ հասանելի լինի գրեթե բոլորին, քանի որ մեր գլխավոր նպատակն է հայուհիների՝ հայկական արտադրանքին նախապատվությունը տալը՝ ձեռք բերելով որակյալ, բնական և միևնույն ժամանակ մատչելի պրոդուկտներ», - մանրամասնեց Սիլվա Մալխասյանը։
«Որդան կարմիր» շրթներկերի հայկական բրենդն առաջարկում է նաև առաքման ծառայություն, որի կազմակերպումը նույնպես շահավետ է և հարմար հաճախորդի գրպանին։ Երևանի տարածքում առաքումն արժե 500 դր, կատարվում է նաև առաքում Հայաստանից դուրս՝ հնարավորինս մատչելի տարբերակով։ Առաքման, արտադրատեսակների, պատվերների և այլ հարցերով կարող եք զանգահարել 043 36 01 02 հեռախոսահամարով, կամ գրել @vordan_karmir _by_malkhasyan ինստագրամյան էջին։
Սիլվա Մալխասյանը, նաև բացեցելով որոշակի փակագծեր, նշեց.
«Ներկա պահին արտադրում ենք շրթներկեր, շրթունքի մատիտներ, շրթունքի հիդրոգելային պատչեր։ Շուտով կունենանք շրթներկերի քսանից ավելի նոր երանգներ. առաջիկա մեկ տարվա ընթացքում ևս սպասեք նոր պրոդուկտների»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։