21/04/2022 11:16
Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար. Վանեցյան
Շփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է հասկանալ, թե այս ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք մինչ այս քննարկվել են այլ ձևաչափերում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «3+3» ձևաչափը, արդյոք այն կենսունակ է և կարող է հաջողության հասնել։
«Խոսքն արցախյան հիմնախնդրի մասին է, որ այն չի կարող դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից և գնալ քննարկվելու այլ ձևաչափերում։
Իսկ առհասարակ, շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ», - ասաց Վանեցյանը։
Արձագանքելով Իրանի դերակատարությանը՝ Արթուր Վանեցյանն ասաց.
«Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերը, Իրանը հստակ ասել է, թե ինչ չի հանդուրժի իր սահմաններին։ Կարծում եմ՝ Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար»։