21/04/2022 14:03
Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. Վանեցյան
Պետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։
«Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը», - ասաց նա: