21/04/2022 11:36
Պուտինը արգելել է գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը և հրամայել արգելափակել այնպես, «որ ճանճը չթռչի»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը, սակայն հրամայել է արգելափակել այնպես, «որ ճանճը չթռչի»
«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը անտեղի եմ համարում, կարգադրում եմ այն չեղարկել», - ասել է նա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։
«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ պետք է միշտ մտածենք, և այս դեպքում առավել ևս՝ փրկելու մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը», - պարզաբանել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ՝ այդ արդյունաբերական օբյեկտների միջով»։
«Փակեք այս արդյունաբերական գոտին, որպեսզի ճանճը չթռչի այնտեղով», - հավելել է Պուտինը։