21/04/2022 11:10
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Ապրիլի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Կատարվել է 3287 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։
Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում։