21/04/2022 15:01
Ադրբեջանը Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցում. Լուսանկարներ
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մասնավորապես, Իլհամ Ալիևի հռչակած «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններում» ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում։
Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցվում, որի շինաշխատանքների ընթացքն են ներկայացրել ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով լուսանկարներ։
Հրապարակումներում նշվում է, որ Լաչինը շրջանցող ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն, երթևեկելի մասի լայնությունը, ըստ նախագծի, 7 մետր է լինելու, ստորգետնյա մասի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 5 մետր։
Ներկայում բարդ տեղանքով անցնող ճանապարհի երկայնքով մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, արհեստական կցակառույցներ, ջրահեռացման համակարգեր են կառուցվում։ Այս նպատակով ճանապարհի 22-րդ կիլոմետրում կառուցվում է 139,5 մետր երկարությամբ կամուրջ։
Նոր ավտոմայրուղու կառուցումը վերահսկվում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կողմից։