Արցախը մեր տղաների չապրած կյանքն է. մենք պարտք ենք այդ տղաներին, ո՞ւր եք նստել ձեր տներում. Կարին Տոնոյան

21/04/2022 12:18

Արցախը մեր տղաների չապրած կյանքն է. մենք պարտք ենք այդ տղաներին, ո՞ւր եք նստել ձեր տներում. Կարին Տոնոյան


Հազարավոր մարդիկ ցավակցում են, բայց պետք չէ զոհվածների ծնողներին ցավակցել, այլ հարկավոր է միանալ և իրենց տղաների երազանքին տեր կանգնել. այս մասին ասաց Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ:

Նրա բնորոշմամբ՝ Արցախը տղաների չապրած կյանքն է.

«Թվում էր, թե ճակատագիրն այնպիսի ցավ է տվել, որ մենք էլ ի զորու չենք այլ ցավ զգալու, բայց Ազատության հրապարակի մարդաշատ չլինելը ևս ցավ է պատճառում: Մեր տղաներն իրենց կյանքը չեն տվել, որ մենք այսօր մեր երկիրը թողնենք մի հատ խելագարի ձեռքին, մեր տղաները իրենց կյանքը չեն տվել, որ մենք Արցախ հանձնենք. Արցախը մեր տղաների չապրած կյանքն է: Ձեր ամբողջ այդ զգացումը, որով մեզ նայում եք, դրա մեջ երախտագիտություն կա, պարտք կա, գումարեք իրար և եկեք այստեղ՝ այս հրապարակ: Թումանյանի արձանի մոտ նստած են մեր կռված տղերքը, որոնք մեր հաղթանակը կերտել էին:Նրանք այլևս ոչինչ չեն ուզում, եկել՝ նստել են այստեղ, որպեսզի վերադարձնեն այդ հաղթանակը: Այնտեղ՝ երկնքում, դուք չեք տեսնում, մենք տեսնում ենք՝ մայրերս, մեզ են նայում մեր տղաները, և մտածում են՝ այսպե՞ս եք մեզ շնորհակալ լինում, այսպե՞ս եք պահում մեր պահած հայրենիքը: Ո՞ւր եք մարդիկ, դուրս եկեք՝ այդ տղաների պարտքը վերադարձրեք իրենց, իրենք ձեզանից ոչինչ չեն ուզում, իրենք ձեզանից ազատ հայրենիք են ուզում, ուզում են, որ դուք այդ հայրենիքը ազատեք այս չարիքից: Իրենք ձեզանից ոչնչով պակաս չէին, իրենք էլ էին ապրել ուզում: Ես իմ թոռնիկի նկատմամբ ձեր պարտքն եմ ուզում, իմ թոռնիկը պիտի ապրի իր հոր կյանքի գնով ազատված հայրենիքում: Զոհվածների ծնողներն իրենց երջանկությունը թողեցին Արցախի հողում, այլևս ապրելու որևէ իմաստ չունեն»:

Կարինի խոսքով՝ միակ պայմանն է վերադարձնել իրենց զավակների զոհողության իմաստը.«Մեզանից գողացել են մեր զավակների տված կյանքի իմաստը: Նիկոլը միայն հայրենիքի գող չէ, Նիկոլը մեր երջանկության գողն է, նա մեր ամեն ինչի գողն է, մեր զավակների մեծագույն երազանքի գողն է: Ես այլևս երազանք չունեմ, հասկանո՞ւմ եք, մարդ, որ ապրում է և չունի երազանք: Ես մի ցանկություն ունեմ, որ իմ Մենուայի երազանքը կատարվի: Ապրիլի 22-ին այստեղ իրենց օրն է լինելու: Մենուան ու նրա նման հազարավոր տղաներն այստեղ են լինելու՝ երկնքում, ես ձեզ խոստանում եմ, և եթե որևէ մեկը խիղճ ունի՝ ջահել, թե ահել, և մի օր ասել է՝ մենք պարտք ենք այդ տղաներին, ես ապրիլի 22-ին ուզում եմ այստեղ ձեզ տեսնել, ես ձեզ կանչում եմ, եկեք մեր տղաների պարտքը տվեք ձեր հայրենիքին: Բավ է արդեն, ո՞ւր եք նստել ձեր տներում: Ոչ ոք ծնողներից ձեր ոչնչի կարիքը չունի: Նիկոլն ասում է, որ Արցախը չտամ՝ 2-3 միլիարդը Եվրոպան չի տա, մենք պատրաստ ենք բոլոր գումարներից հրաժարվել, տվեք Նիկոլին՝ թող աչքը կշտանա, վերցնի և գնա մեր հայրենիքից, գնա ու չվերադառնա: Մենք սոված կմնանք, ինչպես ապրեցինք արցախյան առաջին պատերազմի օրերին, բայց մեր հայրենիքը ազատ կպահենք, Արցախը մեր գրկում կպահենք, որովհետև Արցախում մեր երեխաների արյունն է, այդ հողում ամեն մի քառակուսիի վրա մի մարմին է ընկել, այդ հողում մարմիններ դեռ կան, ո՞նց եք հանձնում: Ես ի վիճակի չեմ սա հասկանալ»:

Կարին Տոնոյանը հարցադրում արեց՝ Հայաստանում 100 հազար հայ չկա՞, որ դուրս գա և թուրքին վռնդի մեր երկրից։

«Ժողովուրդ, ես հավատում եմ ձեզ, ես իրոք սիրում եմ իմ ժողովրդին, եթե չսիրեի, իմ զավակին չէի ուղարկի: Ես գիտեմ, որ դուք կարող եք, ես ձեր ուժը շատ լավ գիտեմ, ես ամբողջ մեր պատմությունը գոց գիտեմ, և ես հիմա ուզում եմ դիմել մեր մանկավարժներին՝ դուրս եկեք, սկսեք դասադուլից, դուք ո՞նց եք ձեր աշակերտներին պատմության դաս տալիս, դուք 100 տարի առաջվա սխալներն եք նրանց պատմո՞ւմ, մինչդեռ այսօր մենք ինքներս սխալ ենք գործում: Ձեր աշակերտները ձեզ հարց չե՞ն տալիս, իսկ եթե չեն տալիս, ուրեմն՝ սիրելի աշակերտներ, վաղը ձեր պատմության ուսուցիչներին, ձեր գրականության ուսուցիչներին հարցրեք՝ դուք այսօր ի՞նչ եք անում, որ մենք վաղը հայրենիք ունենանք, միայն անցյալի դասե՞ր եք մեզ տալիս, ներկա պատմությունն է այս հրապարակում կերտվում, ո՞ւր եք, ուսուցիչներ, ո՞ւր եք գիտնականներ, ո՞ւր եք պատմաբաններ, և ընդհանրապես, պետական համակարգի բոլոր աշխատողներ, ի վերջո, որ պետություն չունենանք, որտե՞ղ եք աշխատելու: Հիմա ձեր սենյակներում նստած՝ ի՞նչ եք մտածում, ո՞րն է ավելի թանկ՝ մեկ ամսվա աշխատավարձը, թե՞ մի ամբողջ ապագա: Խնդրում եմ, աղաչում եմ, ես գիտեմ, որ մենք կարող ենք, մենք այդ ժողովուրդն ենք, մի նայեք, թե ում եք սիրում, ում չեք սիրում, մարդկանց նայեք՝ որպես այս հրապարակում կանգնած անձ ընդամենը, ատեք ինձ, ինչքան կարող եք, հայհոյեք՝ ինչքան կարող եք, եկեք՝ կանգնեք այստեղ, ես կիջնեմ այնտեղ՝ ձեզ ծափ կտամ: Ինքներդ մեզ առաջնորդեք: Ես կգամ ձեզանից յուրաքանչյուրի հետևից, միայն թե այդ ճանապարհը տանի կառավարություն՝ ազատագրելու այն շենքերը, որոնք այսօր այդ վիժվածքներն են նստած: Չի կարելի սա թույլ տալ»,-ասաց Տոնոյանը:

Իր խոսքի վերջում նա դիմեց մայրերին.

«Որպեսզի ձեր զավակներն ապրեն, մենք անզավակ ենք հիմա, ես ամեն օր նայում եմ փողոցով քայլող տղաների և աղջիկների և ասում՝ Մեն ջան, դու իրենց համար ես ընկել, բա ես ի՞նչ անեմ, որ իրենք էլի այսպես ուրախ լինեն, ուրեմն՝ ես էլ իմ կյանքը պետք է տամ դրան: Այո, կյանքի սրբագույն բանը կարողանալ զոհաբերել, Նժդեհն ասում էր՝ անընդհատ զոհաբերիր, որովհետև միայն դրանով դու կմոտենաս Աստծուն: Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ: Այո, մեր տղաները ընկան, որ փողոցներում տղա-աղջիկ համբուրվեն, մեր տղաներն ընկան, որ դուք երջանիկ լինեք, բայց այդ երջանկությունը հնարավոր է միայն մի դեպքում, երբ մենք անկախ, ազատ հայրենիք ունենք: Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ ձեր երեխաներին, որ չեք թողնում հրապարակ դուրս գալ, վաղը չեք թողնելու, որովհետև վախենալու եք, որ հետևից թուրքն է քայլելու: Ձեր աղջիկներին տանից դուրս չեք թողնելու այս ժամին, որովհետև վախենալու եք, որ հանկարծ թուրքը չգողանա: 100 տարի է անցել, հիշողությունները չեն մարել: Թերթեք մի քիչ էլ գրքեր և հիշեք, որ արժե ապրել մի բանի համար, ինչը կյանքից թանկ է, իսկ կյանքից թանկ է միայն հայրենիքը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին 18/11/2024 12:32 Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ. Գնել Սանոսյանն էլ հաստատեց՝ հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 12:31 «Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին 18/11/2024 12:28 Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Վահագն Ալեքսանյան 18/11/2024 12:25 Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր 18/11/2024 12:21 Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան 18/11/2024 12:13 Երևանի 146 մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ 18/11/2024 12:11 Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար 18/11/2024 12:07 Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան 18/11/2024 12:02 Հրաժարականներն անակնկալ չեն եղել. ուրբաթ օրը վարչապետն ասել էր՝ որոշումներ է կայացնելու. Հայկ Կոնջորյան 18/11/2024 11:59 Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան 18/11/2024 11:55 Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան 18/11/2024 11:49 Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից 18/11/2024 11:44 Վատիկանից կվերադառնամ այսօր, Աննայի այցն ավելի երկար կտևի. Փաշինյան (Տեսանյութ) 18/11/2024 11:40 Բաքվում պահվող գերիներից շատերին Նիկոլը գործընկեր է համարել, հաց կիսել հետները և իր բնույթի համաձայն՝ դավաճանել. Վարդանյան 18/11/2024 11:32 ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել 18/11/2024 11:29 «Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ». Աբրահամյանը Փաշինյանի սափրվելը պատահական համընկնում չի համարում 18/11/2024 11:16 Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին 18/11/2024 11:11 Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը. ԱՆ 18/11/2024 11:08 Փաշինյանը, որքան էլ փորձի փրկել իր քաղաքական դեմքը՝ անմիջական զինակիցներին զոհաբերելով, հաջողության չի հասնելու․ հասարակությունը միամիտ չի. Չալաբյան 18/11/2024 11:02 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան 18/11/2024 10:58 Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում 18/11/2024 10:54 «Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու». Ռուբեն Վարդանյանի որդին համոզված է՝ Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել գերիներին և կոչ անել ազատել նրանց 18/11/2024 10:50 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան 18/11/2024 10:43 ԲԴԽ նախագահը փաստացի հաստատում է, որ այդ պաշտոնին հայտնվելու համար պետք է ունենալ գործադիր իշխանության հավանությունը. Հակոբ Բադալյան 18/11/2024 10:39 Փաշինյանն առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Սուրենյանց 18/11/2024 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան 18/11/2024 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան 18/11/2024 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա 18/11/2024 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 18/11/2024 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով 18/11/2024 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն 18/11/2024 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական